Մատչելիության հղումներ

«Եկել ենք մարտական տրամադրությամբ». Զարուհի Փոստանջյանը քվեարկեց


Երևանի ավագանու ընտրություններում 4/7 ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարեց «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, կուսակցության քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը:

«Եկել ենք մարտական տրամադրությամբ: Կարծում ենք, որ տեղյակ եք՝ մենք ամբողջ գիշեր դիտարկել ենք ընտրատեղամասերը։ Դիտարկման տվյալներով՝ մենք հայտնաբերել ենք, որ 9/46 ընտրատեղամասում չհրկիզվող պահարանը տեղափոխվում էր ոստիկանների կողմից, և ունենք տվյալներ, որ չհրկիզվող պահարանները չեն եղել տեսանելի դաշտում։ Ունենք բավականին տվյալներ, որ շուրջ երևի 50 տոկոսը [չհրկիզվող պահարանների] իրենց տեղում չէին։ Մինչդեռ դրանք պետք է տեսանելի լինեն տեսախցիկով դիտարկելիս», - լրագրողների հետ զրույցում ասաց Փոստանջյանը՝ նշելով, որ ողջ օրվա ընթացքում խմբերով վերահսկելու են ընտրատեղամասերը։

Մանրամասները տե՛ս՝ այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG