Մատչելիության հղումներ

Դոնեցկում Վրաստանի ԶՈւ պաշտոնաթող սպա է զոհվել


Վրաստանի պաշտպանության նախարարության զինանշանը
Վրաստանի պաշտպանության նախարարության զինանշանը

Վրաստանի պաշտպանության նախարարությունը խորը ցավակցություն է հայտնել Ուկրաինայում զոհված վրացի զինծառայողի ընտանիքին:

«Գրուզիա օնլայն» կայքի փոխանցմամբ՝ Դավիթ Սիխարուլիձեն զոհվել է Դոնեցկի մարզի Նովոլուգանսկ գյուղի մոտ մարտական առաջադրանք կատարելու ժամանակ: Հաղորդագրությունում նշված է, որ նա 2014-ին դուրս էր եկել Վրաստանի զինված ուժերի շարքերից և կամավոր մեկնել Ուկրաինա:

Մայիսի 12-ին «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը հաղորդել էր, որ ռուսամետ անջատականների հրետակոծության արդյունքում Դոնեցկի մարզում զոհվել է Վրաստանի զինված ուժերի պաշտոնաթող սպա Դավիթ Սիխարուլիձեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG