Մատչելիության հղումներ

Ռուսաստանցի գործարարը համաձայնել է 6 մլն դոլարի փոխհատուցում վճարել ԱՄՆ-ին


ԱՄՆ-ում ռուսաստանցի գործարարին պատկանող խոշոր ընկերությունը համաձայնել է 6 միլիոն դոլարի փոխհատուցում վճարել ամերիկյան կառավարությանը` կապված ենթադրյալ մեքենայությունների, փողերի լվացման և հարկային պարտավորությունների խախտումների հետ:

Համաձայնության մասին հայտարարվեց երեկ՝ գործը դաշնային դատարան ուղարկելուց մի քանի օր առաջ: Մայիսի 15-ին նշանակված էին դատական առաջին լսումները, բայց երեկ Նյու Յորքի դաշնային դատախազությունը հայտեց, որ տուգանքները վճարելու հարցում համաձայնություն է կայացվել Prevezon Holdings ընկերության սեփականատեր ռուսաստանցի գործարար Դենիս Կացիվի հետ:

ԱՄՆ-ի դաշնային դատարանի նյութերում նաև տվյալներ կան, որ Ռուսաստանի պաշտոնյաների մասնակցությամբ հարկային մեքենայությունների ռուսական սխեման բացահայտել էր փաստաբան Սերգեյ Մագնիտսկին, ով 2009 թվականին մահացավ ռուսաստանյան բանտում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG