Մատչելիության հղումներ

Մի շարք երկրներ հաքերային զանգվածային հարձակումների են ենթարկվել


Երեկ հաքերային զանգվածային հարձակումների են ենթարկվել միանգամից մի շարք երկրներ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը, Ուկրաինան, Հնդկաստանը:

Ռուսաստանցի պաշտոնյաների փոխանցմամբ՝ հաքերային հարձակման թիրախում են ներքին գործերի նախարարությունը, արտակարգ իրավիճակների նախարարությունը, երկաթգիծը, ռուսական խոշոր բանկերից մեկը՝ «Սբերբանկ»-ը:

Մեծ Բրիտանիայում թիրախավորվել է առողջապահական համակարգը:

Ռումինիայում հաքերային հարձակման ու խաթարումների հետևանքով այսօր աշխատանքը դադարեցրել է Dacia ավտոմոբիլային գործարանը:

Դեռևս պարզ չէ, թե ովքեր են կատարել կամ որտեղից են իրականացվել հաքերային հարձակումները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG