Մատչելիության հղումներ

Վարչապետ․ Անտառային ոլորտի բարեփոխումների հայեցակարգը պետք է համալիր և հստակ լուծումներ առաջարկի


Վարչապետ Կարեն Կարապետյան, արխիվ

Անտառային ոլորտի բարեփոխումների հայեցակարգի նախագիծն է քննարկվել վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում:

Ներկայացնելով հայեցակարգի հիմնական դրույթները՝ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նշել է, որ այն ուղղված է անտառային ոլորտի կայուն կառավարման, անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման վիճակի բարելավման ու ապօրինի հատումների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման խնդիրների լուծմանը: Ոլորտում բարեփոխումների իրականացումը պայմանավորված է Հայաստանում քայքայված անտառային ռեսուրսների վերականգնումը, անտառածածկի ավելացումը, անտառների բնապահպանական, սոցիալական և տնտեսական նշանակության գործառույթների պահպանումն ու զարգացումը, պաշարների շարունակական և արդյունավետ օգտագործումն ապահովելու անհրաժեշտությամբ:

Քննարկվել են առկա խնդիրներին հայեցակարգով առաջարկվող լուծումներին, հիմնական սկզբունքներին և քաղաքականությանը վերաբերող հարցեր:

Վարչապետն ընդգծել է, որ հայեցակարգը պետք է համալիր և հստակ լուծումներ առաջարկի անտառների պահպանության, ապօրինի ծառահատումների դեմ պայքարի, հսկողության և մոնիթորինգի, անտառային տնտեսության զարգացման, ինչպես նաև առկա պատասխանատու կառույցների օպտիմալացման և գործունեության արդյունավետության բարձրացման համար:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Կարեն Կարապետյանը հանձնարարել է լրամշակել հայեցակարգի նախագիծը հնչած առաջարկություններով և սեղմ ժամկետում ներկայացնել կառավարություն:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG