Մատչելիության հղումներ

Հանրապետականը «ո՛չ նաղդով, ո՛չ էլ նիսյայով գումար» ժողովրդին չի խոստացել


Հանրապետական կուսակցությունը պաշտոնապես հայտարարում է, որ ընտրակաշառքների վերաբերյալ բոլոր հայտարարությունները մերկապարանոց են և սուտ, այսօր կայացած Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստից հետո հայտարարեց իշխող կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Մենք, ի տարբերություն որոշ գործիչների և որոշ դաշինքների, ո՛չ նաղդով, ո՛չ էլ նիսյայով գումար ժողովրդին չենք խոստացել», - հավելեց ՀՀԿ խոսնակը:

«Նիկոլ Փաշինյանին, Զարուհի Փոստանջյանին, Տարոն Մարգարյանին, մեզ բոլորիս ցանկանում եմ խաղաղ, համերաշխ քարոզարշավ, երևանցիներին էլ ցանկանում եմ, որպեսզի նրանք խաղաղ, հանգիստ, ժողովրդավարական սկզբունքներով տոգորված գնան ընտրեն այն քաղաքական ուժին, ում վստահում են Երևանի կառավարման ապագան», - նաև ասաց Էդուարդ Շարմազանովը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG