Մատչելիության հղումներ

Թրամփ. «Ես հետաքննության տակ չեմ»


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատասխանում է NBC հեռուստակայանի հարցերին, Վաշինգթոն, 11 մայիսի, 2017թ.
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատասխանում է NBC հեռուստակայանի հարցերին, Վաշինգթոն, 11 մայիսի, 2017թ.

Վաշինգթոնում կադրային բոլոր սկանդալների հիմքում ռուսների և Դոնալդ Թրամփի նախընտրական թիմի ենթադրյալ շփումների գործոնն է:

Պաշտոնանկ արված Հետաքննությունների դաշնային գործակալության տնօրեն Ջեյմս Քոմին ասել է, որ նախագահին է վերապահված որևէ մեկին աշխատանքից ազատելու կամ աշխատանք առաջարկելու իրավունքը:

Գործակալության աշխատակազմին հասցեագրված հրաժեշտի ուղերձում Ջեյմս Քոմին գործընկերներին հորդորել է շարունակել աշխատանքը՝ «հավատարիմ մնալով ժողովրդին և Սահմանադրությունը պաշտանելու առաքելությանը»:

Դեմոկրատական կոնգրեսականների մեծ մասը, ինչպես նաև հանրապետականների մի խումբ ենթադրում են, որ Թրամփը պաշտոնից ազատել է Քոմիին՝ ռուսական կապերի հետաքննությունը խոչընդոտելու համար, քանի որ այն հենց Հետաքննությունների դաշնային գործակալության վարույթում է:

Թրամփը պնդում է, որ ինքն անձամբ չի գտնվում հետաքննության տակ․ այդ մասին նա ասել է երեկ NBC-ի թղթակցին․ - «Այո, ես նույնիսկ հարցրել եմ Քոմիին՝ հնարավո՞ր է ինձ տեղեկացնեք՝ արդյո՞ք ես հետաքննության տա՞կ եմ, և նա ասել է՝ Դուք հետաքննության տակ չեք»:

Ապա նախագահը պարզաբանել է, որ նկատի ունի իր անձը, խոսքն ընտրարշավի կամ որևէ այլ բանի մասին չէ․ ինձն անձամբ հետաքննության տակ չէ:

Դոնալթ Թրամփի հավաստիացմամբ, ինքը Ջեյմս Քոմիին աշխատանքից ազատել է՝ հաշվի առնելով Արդարադատության փոխնախարար Ռոդ Ռոզենշտայնի կարծիքը․ ֊ «Նա է խորդհուրդ տվել: Նա շատ լավ, խելացի մարդ, ով և՛ դեմոկրատականների, և՛ հանրապետականների հարգանքն է վայելում: Նա է խորհուրդ տվել, բայց անկախ դրանից, ես արդեն պատրատվում էի պաշտոնանկ անել Քոմիին»:

Մինչդեռ, Հետաքննությունների դաշնային գործակալության տնօրենի պաշտոնակատար Էնդրյու ՄըքՔաբը Սենատում հավաստիացրել է, որ նախընտրական ժամանակաշրջանում Թրամփի թիմի և ռուսների կապի քննությունն ունի շատ մեծ նշանակություն, և անպայման կշարունակվի:

Այստեղ կա որոշակի հակասություն, քանի որ ՄըքՔաբի նշանակման նախօրեին Սպիտակ տան խոսնակ Սարա Սանդերը նկատել էր տվել, որ այդ հետաքննությունը հրատապ և էական խնդիր չէ:

ՄըքՔաբը դրան հակասող իր տեսակետն ընդգծել է Սենատի հետախուզության կոմիտեում իր թեկնածությունը հաստատելու լսումների ընթացքում:

«Ուստի, դուք այս գործը չե՞ք բնութագրի որպես աննշան խնդիր»․ սենատորներից մեկի այս հարցին նա պատասխանել է. - «Ոչ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG