Մատչելիության հղումներ

ՊՊԾ գնդի ձայների ցուցակի փաստով ոստիկանությունում ծառայողական քննություն է նշանակվել


Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում իշխող Հանրապետական կուսակցության օգտին ՊՊԾ գնդի աշխատակիցների բերելիք ձայների ցուցակի հրապարակման փաստով ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ծառայողական քննություն է նշանակել, «Ազատությանը» տեղեկացրեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։

Ժամեր առաջ «Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ էր հրապարակել, որում, իր պնդմամբ, ընտրակաշառքների հետ կապված ցուցակներ էր ներկայացնում: Փաշինյանի խոսքով, ցուցակներից մեկում ոստիկանության ՊՊԾ գնդի աշխատակիցների անուններն են և գրված է՝ թե ով ինչքան ձայն պետք է բերի ՀՀԿ-ի օգտին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG