Ուրբաթ օրը Թուրքիայի 12 քաղաքներում խուզարկություններ են տեղի ունեցել, ձերբակալվել են տասնյակ անձինք՝ այդ թվում Ստամբուլի ֆոնդային բիրժայի նախկին աշխատակիցներ:
Ձերբակալվածները կասկածվում են իսլամական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպության հետ համագործակցելու մեջ: Խոսքը, մասնավորապես, ընդդիմադիր գործչի հետ կապ ունեցող «Բանկ Ասյա»-ի մեքենայությունների մասին է:
Թուրքիայում զանգվածային ձերբակալություններն ու պաշտոնանկությունները սկսվել են 2016 թվականի հուլիսին երկրում տեղի ունեցած զինված հեղաշրջման փորձից հետո: Զտումներ տեղի ունեցան իշխանության ներսում, հատուկ ծառայություններում, դատարաններում, բանակում, բուհերում:
Քննություն է իրականացվում ավելի քան 150 հազար մարդու նկատմամբ: