Երկու տարվա անկումից հետո, այս տարվա առաջին երեք ամիսներին Հայաստան հոսող մասնավոր տրանսֆերտները 14,5 տոկոսով աճել և կազմել են 312.9 միլիոն դոլար:
Կենտրոնական բանկի (ԿԲ) տվյալներով՝ տրասֆերտների անկում ենք ունեցել 2015-2016 թվականներին: Հասկանալու համար մասնավոր տրասնֆերտների նշանակությունը Հայաստանի տնտեսության համար, նշենք, որ եթե անցած տարի երկրի ողջ տնտեսությունը, ըստ Համաշխարհային բանկի, կազմել է 10.5 միլիարդ դոլար, ապա մասնավոր տրասնֆերտները 1.5 միլիարդ էին: