Այս տարվա առաջին չորս ամիսներին Հայաստանում արվել է մոտ 80 միլիոն դոլար ներդրում: Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասել է Տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Հովհաննես Ազիզիյանը:
Պաշտոնյան մանրամասնեց, 80 միլիոնի գրեթե կեսը օտարերկրյա ուղղակի նեդրումներն են:
Հիշեցնենք, որ վարչապետ Կարեն Կարապետյանը նախընտրական փուլում խոստացել է առաջիկա հինգ տարիներին ապահովել 3.2 միլիարդ դոլար ներդրում, որից 850 միլիոնը միայն այս տարի: