Մատչելիության հղումներ

Մինսկի խումբը չի հանձնվում և կայուն խաղաղության ուղիներ է փնտրում. ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ


ԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդ, արխիվ
ԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդ, արխիվ

Մինսկի խումբը չի հանձնվում և կայուն խաղաղության ուղիներ է փնտրում։ Այս մասին Վաշինգտոնում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը՝ ելույթ ունենալով Atlantic Council վերլուծական կենտրոնի հարթակում կազմակերպված «Հայ-ադրբեջանական հակամարտության միջազգային քաղաքականությունը» համաժողովին։

Խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի մասին՝ ամերիկացի դիվանագետը նշել է, որ խնդիրը կայանում է նրանում, որ այսօր հայերի և ադրբեջանցիների երիտասարդ սերունդն իրար հետ շփում չունի և համապատասխանաբար չունի վստահություն իրար նկատմամբ։

Հոգլանդն ընդգծել է, որ Մինսկի խումբը հիմնվում է երեք հիմնարար սկզբունքների վրա՝ ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ազգերի ինքնորոշում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG