Մատչելիության հղումներ

Էրդողանը վստահ է, որ իր առաջիկա այցը ԱՄՆ նոր սկիզբ կդնի երկու երկրների հարաբերություններում


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը վստահություն է հայտնել, թե ԱՄՆ սպասվող իր առաջիկա այցը նոր սկիզբ կդնի երկու երկրների հարաբերություններում։

Թուրքիան զայրացած է սիրիացի քրդերին զինելու՝ ԱՄՆ-ի մտադրությամբ։ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարող քրդական ջոկատներին Անկարան համարում է ահաբեկչական խմբավորում։

Էրդողանը հույս է հայտնել, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունները, որոնք նախատեսված են մայիսի 16-ից 17-ը, «շրջադարձային» կդառնան ԱՄՆ-ի որոշման համար։

Այսօր մամուլի ասուլիսի ընթացքում Էրդողանը հայտարարել է, որ Վաշինգտոնում բարձրացնելու է նաև ԱՄՆ-ում բնակվող իսլամական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման հարցը։

Թուրքական իշխանությունների պնդմամբ, Գյուլենն է կանգնած անցյալ տարի Թուրքիայում տեղի ունեցած զինված հեղաշրջման հետևում։Գյուլենը, սակայն, հերքում է իր առնչությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG