Մատչելիության հղումներ

Անգելա Մերկելը երկուշաբթի օրը Բեռլինում կհյուրընկալի Էմանյուել Մակրոնին


Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկել, արխիվ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկել, արխիվ

Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Զեյբերտը հայտարարել է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը երկուշաբթի օրը Բեռլինում կհյուրընկալի Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանյուել Մակրոնին։

«Հանդիպումը տեղի կունենա օրվա երկրորդ կեսին։ Հստակ ծրագիր դեռևս չկա, այդ մասին մենք կհայտնեն իր ժամանակին», - ասել է գերմանացի պաշտոնյան։

Սա կլինի Ելիսեյան պալատի նոր ղեկավարի առաջին պաշտոնական այցը։

Մակրոնը Ֆրանսիայի նախագահի լիազորությունները պաշտոնապես կստանձնի մայիսի 14-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG