Մատչելիության հղումներ

Քրդամետ լրատվական գործակալության համար աշխատող գերմանացի թարգմանչուհին Թուրքիայում ձերբակալվել է


Տեսարան Ստամբուլից
Տեսարան Ստամբուլից

Գերմանացի թարգմանչուհին, ով աշխատում էր քրդամետ Etha լրատվական գործակալության համար, Թուրքիայում ձերբակալվել է։

33-ամյա Մեշալե Թոլուն ձերբակալվել է ապրիլի 30-ին, սակայն այդ մասին տեղեկատվությունը գերմանական լրատվամիջոցներում հայտնվել է հինգշաբթի օրը՝ մայիսի 11-ին։

Գերմանական ARD հեռուստաընկերությունը, վկայակոչելով DW-ին, փոխանցում է, որ թարգմանչուհին գտնվում է Ստամբուլի կանանց բանտում։ Նրան մեղադրում են ահաբեկչության քարոզչության և ահաբեկչական կազմակերպության գործունեությանը մաս կազմելու մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG