Հռոմի կենտրոնում ուրբաթ առավոտյան պայթյուն է տեղի ունեցել: Իտալական լրատվամիջոցների փոխանցմամբ, միջադեպի հետևանքով զոհեր ու տուժածներ չկան։
ANSA լրատվական գործակալության փոխանցմամբ, պայթյունը տեղի է ունեցել փոստային բաժանմունքում։
Հաղորդվում է, որ տուժել է մերձակայքում կայանված մեքենաներից մեկը
Գործակալությունը նշում է, որ պայթուցիկ սարքը եղել է ինքնաշեն։ Առայժմ հայտնի չէ, թե ով և ինչպես է այն գործի դրել։