Մատչելիության հղումներ

«Ելք»-ը դիմեց ԿԸՀ ՀՀԿ-ի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու հայցով


Արտակ Զեյնալյան, արխիվ

«Ելք» դաշինքը դիմեց Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ)՝ Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) գրանցումը ուժը կորցրած ճանաչելու հայցով։

«Մեր դիմումի պահանջը հենվում է այն փաստի վրա, որ երեկ շտաբերից մեկում բացահայտվել է կաշառքի բաժանման դեպք, և նաև քվեաթերթիկի տրամադրման դեպք։ Քվեաթերթիկները միայն վաղը պետք է տրամադրվեն տեղամասային ընտրական հանձնաժողովներին, սակայն երեկ արդեն շրջանառության մեջ եղել են քվեաթերթիկներ», - ասաց «Ելք» դաշինքի անդամ, փաստաբան Արտակ Զեյնալյանը՝ շարունակելով. - «Մենք պահանջել ենք դիմել դատարան՝ ՀՀԿ-ի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու համար»։

Մանրամասներն՝ ավելի ուշ

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG