Մատչելիության հղումներ

Օմբուդսմենը լրագրողի հայտարարության հիման վրա սեփական նախաձեռնությամբ քննարկման ընթացակարգ է սկսել


Օմբուդսմեն Արման Թաթոյան, արխիվ
Օմբուդսմեն Արման Թաթոյան, արխիվ

«Սիվիլնեթ» կայքի լրագրող Արփի Մախսուդյանը տեղեկություն է տարածել, որ այսօր առավոտյան Ոստիկանության ծառայողները խուզարկություն են կատարել բնակարանում՝ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու նպատակով: Ըստ Մախսուդյանի՝ խուզարկության ընթացքում իրեն չի ներկայացվել բնակարանում խուզարկություն կատարելու՝ օրենքով նախատեսված որոշումը:

Ինչպես հաղորդում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը, նշված տեղեկությունների հիման վրա օմբուդսմենի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ՝ սեփական նախաձեռնությամբ: Պարզաբանումներ են պահանջվել ՀՀ ոստիկանությունից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG