Մատչելիության հղումներ

Կառավարությունը գումար հատկացրեց զինծառայողների բուժումը Ռուսաստանում կազմակերպելու համար


Ռոլանդ Սահակյանը զինվորական հոսպիտալում, սեպտեմբեր, 2016թ.

Կառավարության այսօրվա որոշմամբ, մարտական հերթապահություն իրականացնելիս հրազենային վնասվածք ստացած Աշոտ Գրիգորյանի բուժումը Ռուսաստանում իրականացնելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի Պաշտպանության նախարարությանը:

Մեկ այլ որոշմամբ էլ գումար կհատկացվի առաջնագծում ծառայողական պարտականությունները կատարելիս ականապայթյունային վնասվածք ստացած Ռոլանդ Սահակյանի բուժումը նույնպես Ռուսաստանում իրականացնելու նպատակով:

Զինծառայողների բուժումը Ռուսաստանում իրականացնելու վերաբերյալ դրական եզրակացություններ է տվել առողջապահության նախարարի հրամանով ստեղծված մասնագիտական հանձնաժողովը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG