Մատչելիության հղումներ

Չինաստանը Հայաստանին անհատույց 200 շտապօգնության մեքենա կտրամադրի


Արխիվային լուսանկար

Կառավարությունն այսօր հաստատեց Չինաստանից Հայաստանին անհատույց 200 շտապօգնության մեքենա տրամադրելու համաձայնագիրը։

Նախագիծը ներկայացնող արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց, որ սրա շնորհիվ հանրապետությունում կլուծվի շտապօգնության մեքենաների խնդիրը։

Ըստ Նալբանդյանի, օգնությունը Հայաստանում կլինի արդեն աշնանը։ Հայաստանի խնդրանքով տրամադրվող օժանդակությունը կազմում է 100 միլիոն չինական յուան (մոտ 7 միլիարդ դրամ)։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG