Մատչելիության հղումներ

Հանքավայրերում անվտանգության պայմանները բարելավելու պահանջով բողոքի ցույցեր Վրաստանում


Վրաստան - Բողոքի ցույցը Արդարադատության բարձրագույն խորհրդի շենքի դիմաց, Թբիլիսի, 8-ը մայիսի, 2017թ․

Վրաստանում բողոքի ցույցեր են՝ ցուցարարները կառավարությունից պահանջում են բարելավել հանքավայրերում աշխատող մարդկանց անվտանգության պայմանները:

Հիշեցնենք՝ օրեր առաջ ածխահանքերում տեղի ունեցած պայթյունները տասնյակ մարդկանց մահվան պատճառ դարձան:

Արդեն երկրորդ օրն է՝ հարյուրավոր ցուցարարներ պահանջում են արդար քննություն, մեղադրելով իշխանություններին, որ հստակ պահանջներ չեն դրել աշխատանքի տեսչության վրա՝ հանքավայրերում մահացու միջադեպերը կանխելու համար:

Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան Ուչա Նանուաշվիլին հանքափորների մահը որպես «մարդասպանություն» է գնահատել:

Երկրի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին, իր հերթին, հայտարարել է, որ հանքափորների մահը «դժբախտ պատահար չէր», ընդգծելով՝ «Վրաստանում ներկայիս աշխատանքային պայմանները և օրենքները չեն ապահովում անվտանգ աշխատանք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG