Մատչելիության հղումներ

Դիտորդների աշխատանքը խոչընդոտելու փաստով հարուցվել է քրեական գործ. դատախազություն


Գլխավոր դատախազության շենքը Երևանում
Գլխավոր դատախազության շենքը Երևանում

Գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ ապրիլի 2-ին կայացած Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա 30 հասցեում տեղակայված թիվ 8/01 ընտրատեղամասում իրենց դիտորդական լիազորություններն իրականացնելու ընթացքում «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի և «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության դիտորդներ Մոնիկա Անտոնյանի և Լենա Զաքարյանի նկատմամբ ճնշումներ և սպառնալիքներ գործադրելու փաստի առթիվ մայիսի 10-ին Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազության դատախազի կողմից Քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Ըստ հաղորդագրության, գործի նախաքննությունը հանձնարարվել է Հատուկ քննչական ծառայությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG