Մատչելիության հղումներ

Սպիտակ տուն․ Քոմիի հեռացումը կապ չունի Թրամփի և Մոսկվայի միջև ենթադրյալ գործարքի քննության հետ


ՀԴԲ տնօրեն Ջեյմս Քոմիի պաշտոնանկության մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակի լուսապատճենը, 9-ը մայիսի, 2017թ․
ՀԴԲ տնօրեն Ջեյմս Քոմիի պաշտոնանկության մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակի լուսապատճենը, 9-ը մայիսի, 2017թ․

Սպիտակ տունը հերքում է դեմոկրատների և ամերիկյան մի շարք լրատվամիջոցների պնդումները, թե նախքան աշխատանքից ազատվելը Միացյալ Նահանգների Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) տնօրեն Ջեյմս Քոմին փորձել է հետաքննել ԱՄՆ նախագահական քարոզարշավի ժամանակ Ռուսաստանի և Դոնալդ Թրամփի միջև հնարավոր գաղտնի գործարքը: Սպիտակ տնից վստահեցնում են՝ Քոմիի հեռացումը կապ չունի այդ ամենի հետ:

Ամերիկյան լրատվամիջոցները նաև հաղորդում են, որ Քոմին արդարադատության նախարարությունից հավելյալ գումար է խնդրել Հետաքննությունների դաշնային բյուրոն նոր մարդկանցով համալրելու համար, սակայն և՛ արդարադատության նախարարությունը, և՛ Սպիտակ տունը հերքում են այս լուրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG