Մատչելիության հղումներ

Տարոն Մարգարյան․ «Մենք եկել ենք մեր կատարած աշխատանքով»


ՀՀԿ-ի կողմից Երևանի ավագանու ընտրություններում քաղաքապետի թեկնածու առաջադրված Տարոն Մարգարյանն այսօր քարոզարշավ իրականացրեց Երևանի «Աջափնյակ» վարչական շրջանում: Գործող քաղաքապետը հանդես եկավ ելույթով, բարձրաձայնելով մի շարք խնդիրներ:

Մասնավորապես, նշեց տրանսպորտի ոչ բարվոք վիճակը, անդրադարձավ նաև վթարային շենքերի հետ կապված հարցերին: Ասաց, որ դրանք առաջիկայում լուծում կստանան: Նա բնակիչներին հորդորեց իրենց քվեն տալ այն ուժին, որը ծանոթ է խնդիրներին և գիտի՝ ինչպես լուծել դրանք:

«Մենք չենք եկել խոստումներով, մենք եկել ենք մեր կատարած աշխատանքով, մեր իրատեսական ծարգրերով, եկել ենք ասենք՝ սիրել աջափնյակցիներ, վստահեք այն թիմին, ով գիտի ժողովրդի դարդ ու ցավը, ով գիտի Երևանի խնդիրները»,- դիմելով բնակիչներին, ասաց Մարգարյանը:

Ելույթից հետո նա կարճ զրույց ունեցավ բնակիչների հետ, վերջիններս քաղաքապետին ներկայացրին իրենց խնդիրները: Դրանք հիմնականում վերաբերում էին վթարային շենքերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG