Մատչելիության հղումներ

Առաջիկա օրերին՝ կարճատև անձրևներ և ամպրոպներ


Երևանյան համայնապատկեր, արխիվ
Երևանյան համայնապատկեր, արխիվ

Մայիսի 10-ին, 14-ին Հայաստանի առավելապես հյուսիսային շրջաններում, մայիսի 11-12-ը՝ շրջանների զգալի մասում հատկապես գիշերը և կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ մայիսի 13-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանը այսօր կբարձրանա 2-3, մայիսի 12-ին՝ կնվազի 4-6 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա:

Մայիսի 10-ին, 14-ին Երևանի առանձին հատվածներում երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպային բնույթի կարճատև անձրև, մայիսի 11-12-ը հատկապես գիշերը և կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում:

Մայիսի 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG