Մատչելիության հղումներ

Նախկին վարչապետը գոհ է կառավարությունից


Armenia -- Former PM Hovik Abrahamian speaks to the reporters. 09May2017

Նախկին վարչապետ, վերջերս հանրապետական կուսակցությունը լքած Հովիկ Աբրահամյանը այսօր Հաղթանակի զբոսայգում ասաց, որ է գոհ կառավարության աշխատանքից։

«Ազատության» հետ զրույցում Աբրահամյանը պնդեց, որ թեև այլևս վարչապետ չէ, ոչ էլ կուսակցական, բայց երկրում կատարվող գործընթացներին շարունակում է հետևել:

Հարցին, թե արդյոք ունի քաղաքականություն վերադառնալու ծրագրեր, նախկին վարչապետն արձագանքեց․ - «Քաղաքականությունից ես չեմ էլ հեռացել, որ վերադառնամ»: Իսկ կուսակցություն վերադառնալու ծրագրեր Աբրահամյանն «առայժմ» չունի: Այդուհանդերձ ավելացրեց․ - «Ես ամեն ինչի մասին մտածում եմ: Եվ հետևում եմ ամեն ինչին, գործընթացներին»:

Հարցին, թե արդյոք նոր կառավարության հանդեպ դրական տրամադրված Աբրահամյանը հնարավոր է պաշտոն ստանա առաջիկայում, պատասխանեց, որ նման մտադրություն դեռ չունի․ - «Չեմ մտածում այդ առիթով: Հիմա հանգստանում եմ և զբաղվում են այն գործերով, որոնցով չեմ կարողացել զբաղվել աշխատանքիս ծանրաբեռնվածությունից ելնելով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG