Մատչելիության հղումներ

Նավալնիի աչքը վիրահատել են


Ալեքսեյ Նավալնին հարձակման ենթարկվելուց հետո, արխիվ
Ալեքսեյ Նավալնին հարձակման ենթարկվելուց հետո, արխիվ

Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի աջ աչքը Բարսելոնայում վիրահատության է ենթարկվռլ: Այս մասին հայտնել է ինքը՝ Նավալնին: Ընդդիմադիր առաջնորդի տեսողությունը, բժիշկների խոսքով, մի քանի ամսվա ընթացքում կվերականգնվի:

Ապրիլի վերջին Մոսկվայում Նավալնիի վրա հերթական հարձակումը տեղի ունեցավ: Անհայտ անձինք նրա վրա կանաչ հեղուկ՝ «զելյոնկա» լցրեցին, ինչի հետեւանքով ընդդիմադիր գործչի աջ աչքը քիմիական այրվածք ստացավ: Միջադեպից մի քանի օր անց նրան հանձնեցին արտասահմանյան անձնագիրը, որը չէր կարողանում ստանալ վերջին հինգ տարվա ընթացքում:

Անձնագիրը ստանալուց հետո, Նավալնին հայտարարեց արտասահման մեկնելու և բուժվելու մտադրության մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG