Դոնբասում անջատականների կրակոցների հետևանքով սպանվել է ուկրաինացի զինծառայող, ևս 9 հոգի վիրավորվել են:
Վերջին երեք տարվա ընթացքում Դոնբասում զոհվել է շուրջ 2 հազար խաղաղ բնակիչ, ավելի քան 2․5 հազար ուկրաինացի զինվորական:
Ուկրաինան և արևմտյան երկիրները Ռուսաստանին են մեղադրում անջատականներին զինված աջակցություն ցուցաբերելու համար: Պաշտոնական Մոսկվան հերքում է այդ մեղադրանքները: