Մատչելիության հղումներ

Թուրքիայում դատախազները պահանջում են ցմահ ազատազրկման դատապարտել Գյուլենին


Իսլամական գործիչ Ֆեթուլլահ Գյուլեն, արխիվ
Իսլամական գործիչ Ֆեթուլլահ Գյուլեն, արխիվ

Թուրքիայի դատախազները պահանջում են երկրում զինված հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ մեղադրվող իսլամական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենին դատապարտել 3623 ցմահ ազատազրկման և ևս 2923 տարվա ազատազրկման:

Թուրքական «Հուրիեթ» թերթի փոխանցմամբ՝ Գյուլենը ընդհանուր առմամբ անցնում է 22 քրեական գործով:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի նախկին մերձավոր աջակիցը համարվող Գյուլենը ինքնակամ աքսորի մեջ է ԱՄՆ-ում:

Անցյալ տարվա հուլիսին Թուրքիայում տեղի ունեցած պետական հեղաշրջման փորձից հետո Էրդողանը հայտարարեց, թե Գյուլենն է այդ ամենի գլխավոր կազմակերպիչը: Ինքը Գյուլենը կտրականապես հերքում է այդ մեղադրանքները: Այդուհանդերձ, թուրքական իշխանությունները ԱՄՆ-ից պահանջում են արտահանձնել նրան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG