Մատչելիության հղումներ

Բիլ Քլինթոնը՝ գեղարվեստական գրքի համահեղինակ


ԱՄՆ 42-րդ նախագահ Բիլ Քլինթոնը կնոջ՝ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ մասնակցում է 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանը, Վաշինգտոն, 20-ը հունվարի, 2017թ․
ԱՄՆ 42-րդ նախագահ Բիլ Քլինթոնը կնոջ՝ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ մասնակցում է 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանը, Վաշինգտոն, 20-ը հունվարի, 2017թ․

Միացյալ Նահանգների 42-րդ նախագահ Բիլ Քլինթոնը քաղաքական թրիլեր է համահեղինակում հայտնի գրող Ջեյմս Փաթերսոնի հետ:

«Նախագահն անհետացել է» վերտառությամբ գրքի սյուժեի կենտրոնում ամերիկյան պետության ղեկավարի աշխատանքն է: Բիլ Քլինթոնը պատմել է, որ գիրքը գրելիս իրեն օգնում են Սպիտակ տան կյանքի մասին իր գիտելիքները:

Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնը 1993-2001 թվականներին զբաղեցրած Քլինթոնը առաջին անգամ է հանդես գալիս որպես գեղարվեստական ստեղծագործության հեղինակ: Նախկինում նա հրապարակել է մի քանի փաստագրական գրքեր, այդ թվում՝ իր ինքնակենսագրությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG