Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի բանագնացը մայիսի 16-ին Սիրիայի հարցով բանակցություններ կհրավիրի Ժնևում


ՄԱԿ-ի Սիրիայի հարցով բանագնաց Ստաֆան դե Միստուրա, արխիվ
ՄԱԿ-ի Սիրիայի հարցով բանագնաց Ստաֆան դե Միստուրա, արխիվ

ՄԱԿ-ի Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Ստաֆան դե Միստուրան հաջորդ շաբաթ վերստին բանակցություններ կհրավիրի սիրիական կառավարության և ընդդիմության առաջնորդների մասնակցությամբ՝ խաղաղ համաձայնության հասնելու նպատակով: Այդ մասին հաղորդել է ՄԱԿ-ի բանագնացի գրասենյակը:

Ըստ գրասենյակի՝ բանակցությունները կանցկացվեն մայիսի 16-ին Ժնևում, իսկ այս ամիս ավելի ուշ Միստուրան հաղորդում կներկայացնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին:

ՄԱԿ-ի բանագնացը հույս է հայտնել, որ նախորդ շաբաթ Աստանայում Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի ձեռք բերած համաձայնությունը՝ Սիրիայում անվտանգության գոտիներ սահմանելու վերաբերյալ, կլինի առաջիկա բանակցությունների հիմքում: Միստուրան ակնկալում է, որ համաձայնագիրը ամբողջությամբ կիրականացվի՝ նպաստելով Սիրիայում բռնությունների նվազմանը և Ժնևում քաղաքական բանակցությունների մթնոլորտի ձևավորմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG