Մատչելիության հղումներ

Երևանի քաղաքապետարանի պաշտոնյան «Երկիր Ծիրանի»-ին մեղադրում է «պլագիատի» մեջ


Հայկ Պետրոսյանը (ձախից) և Համազասպ Գալստյանը «Ազատության» տաղավարում, 8-ը մայիսի, 2017 թ․

Երևանի քաղաքապետարանի ֆինանսական վարչության պետի տեղակալ Համազասպ Գալստյանը Երևանի ավագանու ընտրություններում «Երկիր Ծիրանի» կուսակցության ընտրական ցուցակի 4-րդ հորիզոնականը զբաղեցնող Հայկ Պետրոսյանի հետ «Ազատության» «Տեսակետների խաչմերուկ» ծրագրի բանավեճի ընթացքում այսօր հայտարարեց, որ «Երկիր Ծիրանի»-ի նախընտրական ծրագրի որոշ դրույթներ ուղղակիորեն փոխառված են («պլագիատ են») Հրանտ Բագրատյանի «Ընդամենը 100 քայլ մինչև սոցիալական արդարություն»՝ 2013 թվականին ներկայացված նախընտրական ծրագրից:

Համազասպ Գալստյանը մի շարք օրինակեր և մեջբերումներ ներկայացրեց: Մինչդեռ «Երկիր Ծիրանիի» ներկայացուցիչ Հայկ Պետրոսյանի խոսքով՝ տնտեսագիտության մեջ «պլագիատ հասկացություն չկա»:

«Տնտեսագիտությունը գիտություն է, որից կարող ես օգտվել, կան կոնկրետ լուծումներ»,- ասաց Պետրոսյանը:

Բանավեճի մանրամասները՝ տեսանյութում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG