Մատչելիության հղումներ

Թուրքիան պատրաստվում է պատ կառուցել Իրանի հետ սահմանին


Թուրքիան պատրաստվում է պատ կառուցել Իրանի հետ պետական սահմանի ողջ երկայնքով Քրդական աշխատավորական կուսակցության զինյալների մուտքը երկիր կանխելու համար: Այս մասին հաղորդում է «Հյուրիեթ» պարբերականը` վկայակոչելով Թուրքիայի կառավարության բարձրաստիճան անդամներից մեկին, ով չի ցանկացել հրապարակել իր անունը:

«Իրանի տարածքում Քրդական աշխատավորական կուսակցության թվով վեց ճամբարներ են գործում, որոնցում տեղակայված է 800-ից 1000 զինյալ: Նրանք հատում են սահմանը, հարձակումներ իրականացնում Թուրքիայի տարածքում և վերադառնում Իրան», - «Հյուրիեթին» է փոխանցել թուրք պաշտոնյան:

Թերթի տեղեկություններով, Իրանում տեղակայված քրդական ջոկատները հիմնականում գործում են Հայաստանին սահմանակից շրջաններում` Արարատ լեռան ստորոտում և Իգդիրում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG