Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելի ղեկավարած Քրիստոնյա-դեմոկրատական միությունը հաղթել է կիրակի օրը Շլեզվիգ-Հոլշտեյն երկրամասում կայացած տեղական ընտրություններում` ստանալով քվեների 33 տոկոսը:
Ընդդիմադիր սոցիալ-դեմոկրատների օգտին է քվեարկել ընտրողների 26 տոկոսը:
Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ, Եվրախորհրդարանի նախկին նախագահ Մարտին Շուլցը հայտարարել է, որ իր կուսակցության անդամները հիասթափված են ընտրությունների արդյունքներից:
«Մենք շատ ավելի լավ ցուցանիշ էինք ակնկալում», - հայտարարել է Շուլցը: