«Գազպրոմը» կիրակի երեկոյան հայտարարել է «Թուրքական հոսք» գազատարի շինարարության ստորաջրյա հատվածի մեկնարկի մասին:
Այս մասին հաղորդագրությունը տեղադրված է ընկերության պաշտոնական կայքում:
«Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլերի պնդմամբ, «Թուրքական հոսքի» շինարարությունն ընթանում է ըստ նախանշված ծրագրի:
«2019-ի տարեվերջին արդեն թուրք և եվրոպացի սպառողները ռուսական գազի մատակարարման նոր, հուսալի երթուղի կունենան», - հայտարարել է Միլերը: