Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնին։
«Հուսով եմ, որ Ֆրանսիայի ջանքերը կնպաստեն ղարաբաղյան խնդրի արդարացի կարգավորմանը: Ֆրանսիան, ինչպես և Մինսկի խմբի մյուս համանախագահները, ստատուս քվոն անընդունելի է համարում», - նշել է Ալիևը: