Պենտագոնը հաստատել է «Իսլամական պետություն» խմբավորման աֆղանական ստորաբաժանման առաջնորդի մահը։
Ծայրահեղական խմբավորման առաջնորդ Աբդուլ Խասիբը սպանվել էր ապրիլի վերջին՝ Աֆղանստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների հատուկ ուժերի կողմից անցկացված գործողության արդյունքում։
Խասիբին, մասնավորապես, պատասխանատու են համարում Քաբուլի հիվանդանոցի վրա զինված հարձակման համար, որը ավելի քան 50 մարդու կյանք խլեց: