Մատչելիության հղումներ

Նիգերիայում «Բոկո հարամ»-ի գերությունից 82 դպրոցական է ազատվել


«Բոկո հարամ»-ի գերությունից ավելի վաղ ազատված 21 դպրոցականները նախագահի նստավայրում, 13-ը հոկտեմբերի, 2016թ․

2014 թվականից «Ալ-Ղաիդա»-ի հետ կապեր ունեցող իսլամիստական ծայրահեղական «Բոկո հարամ» ահաբեկչական խմբավորման գերության մեջ գտնվող նիգերիացի 200 դպրոցականներից 82-ն ազատ են արձակվել։ Գերիներն ազատվել են ծայրահեղական խմբավորման անդամ լինելու մեջ կասկածվողների ազատ արձակման դիմաց։

Նիգերիայի իշխանությունները, սակայն, չեն հայտնում, թե աղջիկների դիմաց իսլամական ծայրահեղականության մեջ մեղադրվող քանի մարդ է ազատ արձակվել։

Նիգերիայի պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ, «Բոկո Հարամ»-ի զինյալների հետ բնակցություններում Նիգերիային օգնել են շվեյցարական իշխանություններն ու Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն։

Ազատ արձակված դպրոցականները կհանդիպեն Նիգերիայի նախագահի հետ։

«Բոկո Հարամ» խմբավորման անդամները աղջիկներին գերեվարել էին 2014 թվականին՝ Չիբոկի միջնակարգ դպրոցից։ Գերեվարվածների ընդհանուր թիվը 276-ն էր, սակայն ոմանց հաջողվել է տարբեր ժամանակներում փախուստի դիմել։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG