Հյուսիսային Կորեայի իշխանությունները հայտարարում են, թե Միացյալ Նահանգների ևս մեկ քաղաքացի են ձերբակալել՝ պետական դավաճանության մեղադրանքով:
Ազատազրկվածը Կիմ Հակ Սոնն է՝ Փհենյանի գիտությունների ու տեխնոլոգիաների համալսարանի գիտաշխատողներից մեկը:
Սա վերջին երկու շաբաթների ընթացքում արդեն երկրորդ նմանօրինակ ձերբակալությունն է:
Ընդհանուր առմամբ, Հյուսիսային Կորեայի բանտերում այժմ ամերիկացի երեք քաղաքացի է պահվում, այդ թվում՝ ապրիլի վերջին ձերբակալված Կիմ սան Դոկը, ով աշխատում էր գիտական նույն համալսարանում:
Ձերբակալություններն իրականացվում են երկու երկրների միջև աճող լարվածության ֆոնին։ Որոշ վերլուծաբաններ պնդում են, թե այս քայլերով Փհենյանը փորձում է պարտադրել Վաշինգտոնին՝ բանակցություններ սկսել իր հետ: