Մատչելիության հղումներ

Պետդեպը խստացնում է ԱՄՆ աշխատանքային կամ երկարաժամկետ վիզա ստանալու պայմանները ռիսակային խմբում ընդգրկված անձանց համար


ԱՄՆ Պետդեպարտամենտը խստացնում է Միացյալ Նահանգների աշխատանքային կամ երկարաժամկետ վիզա ստանալու պայմանները ռիսակային խմբում ընդգրկված անձանց համար, պահանջելով, որ վերջիններս թույլ տան ամերիկյան իշխանություններին՝ ուսումնասիրել նրանց վերջին հինգ տարիների հրապարակումները սոցիալական ցանցերում:

Դիմումատուները պարտավոր են նաև ներկայացնել իրենց էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարները, նշել, թե որտեղ են աշխատել և բնակվել վերջին 15 տարիներին, ինչպես նաև հաղորդել մերձավոր բարեկամների անուններն ու ծննդյան տարեթվերը:

Փոխոխությունները վերաբերում են միայն ռիսկային խմբում ընգդրկված անձանց, որոնք, օրինակ, նախկինում այցելել են ահաբեկչական խմբավորումներ ունեցող երկրներ: Դրանք չեն պարտավորեցնում բացահայտել էկելտորնային հասցեների կամ համակարգիչների գաղտնաբառերը։

Ըստ Պետդեպարտեմնտի, փոփոխությունները կտարածվեն մոտ 65 հազար մարդու վրա, ինչը կազմում է դիմումատուների մոտ 0․5 տոկոսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG