Մատչելիության հղումներ

Ձերբակալություններ Ադրբեջանում՝ ՀՀ հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մեղադրանքով


Տեսարան Բաքվից
Տեսարան Բաքվից

Ադրբեջանի իշխանությունները հայտարարում են, թե զինծառայողների և քաղաքացիական անձանց մի խումբ են ձերբակալել՝ Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մեղադրանքով:

Ադրբեջանի գլխավոր դատախազության տարածած հայտարարության համաձայն, խումբը իբրև թե սադրանքներ է ծրագրել Ադրբեջանի պաշտպանության նախարարության և Թերթերի շրջանի բնակավայրերի դեմ:

«Հետաքննությամբ պարզվել է, որ հանցախումբը, դավաճանելով Ադրբեջանին, շահադիտական նկատառումներով, սերտ համագործակցության մեջ է եղել Հայաստանի հետախուզության հետ՝ պարբերաբար փոխանցելով ռազմական գաղտնիք պարունակող տեղեկատվություն», - հայտարարում է Ադրբեջանի գլխավոր դատախազությունը՝ հավելելով․ - «Օպերատիվ-քննչական գործողությունների արդյունքում կանխվել են սադրիչ ու ահաբեկչական գործողություններ, որոնք նախատեսվում էին Բաքվի հասրակական վայրերում»:

Պաշտոնական հաղորդագրությունում չի նշում՝ թե հարուցված քերական գործով քանի անձ է ձերբակալել, հաղորդվում է միայն, որ օպերատիվ գործողությունները շարունակվում են՝ բոլոր մեղավորներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG