Մատչելիության հղումներ

Ֆինանսների փոխնախարարը վիետնամցի գործընկերներին ներկայացրել է ՀՀ պետական պարտքի կառավարման ոլորտում հաջողված փորձը


Հայաստանի ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Վիետնամի ֆինանսների նախարարության պատվիրակությանը:

Ըստ նախարարության, Համաշխարհային Բանկի աջակցությամբ կազմակերպված այցը կրում էր ճանաչողական բնույթ, որի նպատակն էր ծանոթացնել վիետնամական գործընկերներին պարտքի կառավարման ոլորտում հաջողված փորձին:

Հայաստանի ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական պարտքի կառավարման վարչության ներկայացուցիչները մանրամասն ներկայացրել են Հայաստանի պետական պարտքի կառավարման կազմակերպչական կառուցվածքը, սկզբունքները, առկա սահմանափակումները, կառավարության պարտքի ռազմավարությունը, կառավարության պարտքը բնութագրող ցուցանիշները և դրանց կառուցվածքն ու դինամիկան։

Նախապես ձեռքբերված փոխադարձ համաձայնությամբ՝ առանձին ներկայացվել է Համաշխարհային բանկի կողմից նախկինում տրամադրված արտոնյալ վարկերի գծով վճարումների ժամանակացույցի վերանայման դրույթի կիրառման հետ կապված Հայաստանի փորձը:

Նախարարությունը նշում է, որ համաձայն Համաշխարհային Բանկի կանոնակարգերի և վարկային համաձայնագրերի, երբ երկիրն, ըստ Համաշխարհային Բանկի դասակարգման, անցում է կատարում միջին եկամուտ ունեցող երկրների շարքին և սկսում է վարկեր ստանալ համեմատաբար ոչ արտոնյալ պայմաններով, ապա Համաշխարհային Բանկը վերանայում է նախկինում տրամադրված վարկերի գծով վճարումների ժամանակացույցը՝ նպատակ ունենալով արագացնել վարկառու պետության կողմից վճարումները և ձևավորել լրացուցիչ ռեսուրսներ ցածր եկամուտ ունեցեղ երկրների վարկավորման համար: Նշված դրույթը Հայաստանին տրամադրված վարկերի համար կիրառվել է սկսած 2014թ. հուլիսի 1-ից:

Հանդիպման ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարության համապատասխան ներկայացուցիչների հետ քննարկվել են նաև պարտքի կայունության վերլուծության, մակրոտնտեսական կանխատեսումների և պետական բյուջեի ծրագրավորման ու կատարման հետ կապված հյուրերի համար հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG