Մատչելիության հղումներ

Ուկրաինան թույլ չի տա Ղրիմ այցելած ռուսաստանցի լրագրողների մուտքը Կիև՝ «Եվրատեսիլ 2017»-ը լուսաբանելու համար


Ուկրաինայի իշխանությունները հայտարարել են, որ կարգելեն այն ռուսաստանցի լրագրողների մուտքը Ուկրաինա, ովքեր ժամանելու են Կիև՝ «Եվրատեսիլ 2017» երգի մրցույթը լուսաբանելու նպատակով, սակայն ավելի վաղ եղել են Ղրիմում։

Այս արգելքը կգործի նաև նախօրոք հավատարմագրված ռուսաստանցի լրագրողների համար։ «Եվրատեսիլ 2017»-ին հավատարմագրված այն լրագրողները, ովքեր ավելի վաղ խախտել են Ուկրաինայի պետական սահմանը՝ այցելելով ուկրաինական Ղրիմ, թույլ չենք տալու մտնել մեր երկիր», - Ֆեյսբուքի իր էջում գրել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական, Գերագույն Ռադայի պատգամավոր Անտոն Գերաշենկոն։

Շաբաթ օրը Ուկրաինայի սահմանապահներն արգելել են Россия сегодня-ի ֆոտոլրագրող Ռամիլյա Սիտդիկովային մուտք գործել Ուկրաինայի տարածք՝ ավելի վաղ Ղրիմ այցելելու պատճառով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG