Մատչելիության հղումներ

Ռուսաստանյան ընդդիմությունը հանրահավաք է անցկացնում Մոսկվայում


Ռուսաստանյան ընդդիմությունը հանրահավաք է անցկացնում Մոսկվայում ՝ Բոլոտնայա հրապարակում զանգվածային ցույցերից հինգ տարի անց:

Հավաքի կազմակերպիչներից մեկը` Պետդումայի նախկին պատգամավոր Գենադի Գուդկովը, հայտարարել է, թե քաղաքապետարանը հրաժարվել է ցուցարարներին վերադարձնել ավելի վաղ առգրավված պաստառը՝ «Բավական է, Պուտին», «Վերջ տվեք պատերազմին» կարգախոսներով:

Ցուցարարները պահանջում են ազատ արձակել քաղաքական բանտարկյալներին, որոնցից շատերը ճաղերի ետևում են հայտնվել հենց Բոլոտնայա հրապարակում տեղի ունեցած անկարգությունների գործով: Վլադիմիր Պուտինի վերընտրությունից հետո սկսված ցույցերից հետո բախումներ էին սկսվել ոստիկանության հետ, բերման էր ենթարկվել շուրջ 700 մարդ, նրանցից երեսունը դատապարտվել էին ազատազրկման:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG