Մատչելիության հղումներ

Ադրբեջանի փոխարտգործնախարարը խոսել է «հայկական ուժերի դուրս բերման համաձայնեցված ժամանակացույցի» անհրաժեշտության մասին


Ղարաբաղյան խնդիրը կարգավորելու համար անհրաժեշտ է գրավյալ տարածքներից հայկական ուժերի դուրս բերման համաձայնեցված ժամանակացույց, այսօր հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը:

«Այդ գործընթացը պետք է իրականացվի անվտանգության երաշխիքների ներքո, ինչի համար կան համապատասխան գործիքներ ու փորձառություն», - ընդգծել է Ադրբեջանի փոխարտգործնախարարը` հավելելով. - «Դրանից հետո արդեն կարելի է մտածել այդ տարածքներում կյանքը վերականգնելու, փախստականներին վերադարձնելու մասին, ինչը ևս պետք է ներառվի հակամարտության կարգավորման ծրագրում»:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG