Կիրակի օրը՝ մայիսի 7-ին, Ծաղկաձորում տեղի կունենա կոնյակի փառատոն, տեղեկացնում է Տուրիզմի զարգացման բարեգործական հիմնադրամը:
Փառատոնի ընթացքում կլինի հյուրասիրություն, կգործեն նաև բազմազան տաղավարներ (հուշանվերներ, ձեռքի աշխատանքներ, արվեստի ստեղծագործություններ, զարդեր, հագուստ և այլն): Նախատեսվում է շոու ծրագիր, որն իրենց ելույթներով յուրովի կգեղեցկացնեն հայկական էստրադայի աստղեր Արամ MP3-ն և Իվետա Մուկուչյանը, ինչպես նաև DJ Smoke-ը: Մուտքն անվճար է: