Մատչելիության հղումներ

Կոսովոյի ընդդիմությունը կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթաց է նախաձեռնել


Կոսովոյի ընդդիմադիր կուսակցությունները մայիսի 5-ին հանդես են եկել իշխանություններին անվստահություն հայտարարելու նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով տապալել վարչապետ Իսա Մուստաֆայի կոալիցիոն կառավարությունը։ Այս հարցով քվեարկությունը տեղի կունենա մայիսի 10-ին։

Կառավարությանը իր նախընտրական խոստումները տապալելու և հասարակության վստահությունը չարաշահելու մեջ մեղադրող փաստաթղթի տակ ստորագրել է ավելի քան 40 պատգամավոր։ Կառավարությանն անվստահություն հայտնելու համար ընդդիմությանը անհրաժեշտ կլինի 61 ձայն՝ 120 մանդատ ունեցող խորհրդարանի ձայների պարզ մեծամասնությունը։ Խորհրդարանի ամենամեծ խմբակցությունը՝ աջ-կենտրոնամետ PDK-ը, դեռևս չի հստակեցրել՝ արդյոք մտադիր է պաշտպանել վարչապետին։

Ընդդիմության այս քայլի պատճառը Մուստաֆայի առաջարկած օրինագիծն է՝ Չեռնոգորիայի հետ սահմանը հստակեցնելու մասին, որը, ընդդիմադիրների կարծիքով, ենթադրում է շուրջ 8,000 հեկտար տարածքի զիջում հարևան պետությանը։ Սահմանների ճշգրտման կարիքն առաջացել է Եվրոպական միության պահանջով, ինչը ճանապարհ կհարթի Եվրամիության տարածքում Կոսովոյի քաղաքացիների համար ազատ վիզային ռեժիմ սահմանելու մասին համաձայնագրի կնքման համար։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG