Մատչելիության հղումներ

Հանրապետական կուսակցության քաղաքապետի թեկնածուն նշում էր, որ որ լրագրողները այդտեղ են, ամեն ինչ արձանագրում են և դա կարող է որպես ընտրակաշառք դիտվել:

Հանրապետական կուսակցության քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանը այսօր Էրեբունի համայնքում էր հանդիպում ընտրողների հետ:

Ելույթներով հանդես եկան ավագանու տարբեր թեկնածուներ, Տարոն Մարգարյանն էլ իր ելույթներում խոստանում էր, որ նոր ծրագրեր են բերելու քաղաք, եղած ծրագրերը ավարտին են հասցնելու:

Քաղաքապետի թեկնածուն այսօր խուսափում էր հարցերին պատասխանել: «Ազատության» հարցերին արձագանքում էր, որ իրեն խանգարում ենք և ինքը ցանկանում է շփվել բնակիչների հետ:

Բնակիչները թեկնածուին էին դիմում հիմնականում տարբեր խնդրանքներով: Օրինակ՝ տարեց մի քաղաքացի խնդրեց, որ իրենց փողոցը լուսավորեն, քանի որ այնտեղ լուսավորություն երբեք չի եղել, և ուշ ժամերին, երբ դուրս էլ գալիս փողոց, կարող է ընկնել և վնասվել: Տարոն Մարգարյանն այս խնդրանքին պատասխանեց, թե՝ ինչո՞ւ է ուշ ժամերին դուրս գալիս տնից:

Առհասարակ, քաղաքապետի թեկնածուն քաղաքացիներին հորդորում էր իրեն խնդրանքներով չդիմել, քանի որ լրագրողները այդտեղ են, ամեն ինչ արձանագրում են և դա կարող է որպես ընտրակաշառք դիտվել: Փոխարենը՝ Մարգարյանն առաջարկում էր նամակներով դիմել կամ էլ դիմել վարչական շրջանի նորանշանակ ղեկավարին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG