Մատչելիության հղումներ

Ավստրիան կարգելի իր տարածքում մահապատժի վերականգնման հարցով՝ թուրքական հանրաքվեի անցկացումը


Սեբաստյան Կուրց, արխիվ

Եթե Թուրքիան որոշի մահապատժի հարցով հանրաքվե անցկացնել, ապա Ավստրիան կարգելի դրա անցկացումն իր տարածքում: Այս մասին հայտարարել է Ավստրիայի արտգործնախարար Սեբաստյան Կուրցը

Ներկայումս Ավստրիայում շուրջ 273 հազար ծագումով թուրք է բնակվում, որոնցից 120 հազարը ընտրելու իրավունք ունի: Ավելի վաղ Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Զեյբերտը նույնպես հայտարարել էր, որ Գերմանիայի իշխանությունները պատրաստ են բոլոր օրինական քայլերը ձեռնարկել, որպեսզի թույլ չկտան իրենց երկրի տարածքում Թուրքիայում մահապատիժ սահմանելու հարցով հանրաքվեի անցկացումը։

Ապրիլի 16-ին Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո նախագահ Ռեջեպ Էրդողանը հայտարարել է, որ առաջիկայում կառավարության ղեկավարի հետ քննարկելու է երկրում մահապատժի կիրառումը վերականգնելու հարցը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG