Մատչելիության հղումներ

Լապշինի կինն ահազանգում է ամուսնու առողջական խնդիրների մասին


Ալեքսանդր Լապշին, արխիվ

Ադրբեջանական բանտում պահվող բլոգեր Ալեքսանդր Լապշինը առողջական խնդիրներ ունի, ադրբեջանական «Թուրան» գործակալության փոխանցմամբ, հայտնել է բլոգերի կինը՝ Եկատերինան։

Կնոջ փոխանցմամբ, Լապշինը տախիկարդիայով և նյարդային հիվանդությամբ է տառապում։

«Ոտքի և գոտկատեղի շրջանում սուր ցավեր ունի։ Չի կարողանում քայլել և նորմալ նստել։ Գիշերային ժամերին ցավերը սրվում են։ Մեկուսարանի բժիշկները Դիկլոֆենակ (ցավազրկող դեղամիջոց) տալուց բացի այլ բանով չեն կարողանում օգնել», - Եկատերինա Լապշինայի խոսքերն է մեջբերում «Թուրան» գործակալությունը։

2011 թվականի ապրիլին և 2012-ի հոկտեմբերին Լեռնային Ղարաբաղ այցելած Ալեքսանդր Լապշինը Ադրբեջանի իշխանությունների պահանջով 2016-ի դեկտեմբերի 14-ին ձերբակալվեց Մինսկում:

Բաքուն պահանջեց Մինսկից՝ արտահանձնել Լապշինին։ Բելառուսի դատախազությունը բավարարեց այդ պահանջը և այս տարվա փետրվարին արտահանձնեց բլոգերին։

Ադրբեջանական դատախազության հարուցած քրեական գործով 40-ամյա բլոգերը մեղադրվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ոտնահարման հրապարակային կոչեր անելու և երկրի քաղաքական սահմանը հատելիս անհրաժեշտ փաստաթղթերի բացակայության համար:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG